ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման սկզբից ի վեր կասեցրել են Իրանի հետ կապված մոտ 130 նավ

Ծովային շրջափակման սկզբից ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն կասեցրել են Իրանի հետ կապված 127 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին այդ երկրի նավահանգիստներ կամ դուրս էին գալիս դրանցից, հինգշաբթի հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM)։

«Հունիսի 4-ի դրությամբ ամերիկյան զինված ուժերը վերահասցեավորել են 127 առևտրային նավ, շարքից հանել են կանոնները չպահպանող վեց նավ և թույլ են տվել անցնել մարդասիրական օգնություն ցուցաբերող 36 նավի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է հրամանատարությունը, Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակվող շրջափակումը ապահովվում է ծովում, օդում և ցամաքում գտնվող հազարավոր ամերիկացի զինծառայողների կողմից։

«Շրջափակումը շարունակում է կիրառվել բոլոր երկրների այն նավերի նկատմամբ, որոնք մտնում են Իրանի նավահանգիստներ և մերձափնյա գոտիներ կամ դուրս են գալիս դրանցից, ներառյալ Իրանի բոլոր նավահանգիստները Պարսից և Օմանի ծոցերում»,- նշում են CENTCOM-ում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *