ՀՀ իշխանությունները ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի իշխանությունները ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց, ցավոք, կառավարում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։

Նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին նման կարճատես քաղաքականության հետևանքները, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

«Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ այս և նախկին խորհրդային այլ երկրների և Ռուսաստանի միջև դարավոր կապերի խզումը, առաջին հերթին, կվնասի նրանց բնակչությանը։ Ավանդական փոխշահավետ տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերը կխզվեն, ինչպես արդեն տեղի է ունենում Մոլդովայում», – ընդգծել է դիվանագետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *