
Այսօրվանից Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Վանդա Շոնդին, հաղորդում է Reuters-ը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները և արդյունաբերությունը, մեծապես կախված են օտարերկրյա աշխատուժից։
Կառավարությունը փոփոխության կենթարկի այն որոշումը, որը հնարավորություն էր տալիս աշխատուժի հավաքագրմամբ զբաղվող ընկերություններին պարզեցված ընթացակարգով աշխատողներ ներգրավել Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից։
Կառավարությունն այս բարեփոխումներն անվանում է առաջին քայլ՝ պլանավորված երկարաժամկետ լուծման ճանապարհին։
Հունգարիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից ոմանք հայտարարել են, որ հրավիրյալ աշխատողների ներհոսքի լիակատար դադարեցումը հարված կհասցնի տնտեսությանը։