Լիբանանի բանակը հայտարարել է, որ երկրի հարավին հասցված իսրայելական հարվածի հետևանքով մի քանի զինվորական է զոհվել

Լիբանանի բանակը հայտարարել է, որ երկրի հարավում՝ Խարդալի և Նաբատիա քաղաքների միջև ընկած ճանապարհին, իսրայելական հարվածի հետևանքով մի քանի զինվորական է զոհվել, այդ թվում՝ մեկ սպա։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Զինվորականների փոխանցմամբ՝ հարձակման թիրախում եղել է մի ռազմական մեքենան։ Դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հատկանշական է, որ Լիբանանի պաշտոնական զինված ուժերը սովորաբար չեն ներքաշվում «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև ուղղակի բախումների մեջ, և այս հակամարտության ընթացքում նույնպես չեն մասնակցել իսրայելական բանակի դեմ մարտերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *