Ճապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է 4 000 դոլարով՝ կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համար

Ճապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է մոտավորապես 2 000 ԱՄՆ դոլարով յուրաքանչյուրը (300 000 յեն) այն բանից հետո, երբ նրանց մեղավոր են ճանաչել Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգու կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համար, հայտնում է Yomiuri-ն։

Չիբա պրեֆեկտուրայի դատախազությունը դատարան է ուղարկել 24-ամյա համալսարանի ուսանողի և ընկերության 27-ամյա աշխատակցի դեմ պարզեցված մեղադրական եզրակացություն։ Գործը քննվել է պարզեցված կարգով Չիբայի դատարանում։

Քննության տվյալներով, մայիսի 17-ին երկու տղամարդիկ մուտք են գործել այն վանդակը, որտեղ պահվում են կապիկները, այդ թվում՝ համացանցում հայտնի Պանչ մականունով պրիմատը։ Նրանց գործողությունները խաթարել են կենդանաբանական այգու աշխատանքը և հանգեցրել հաստատության բնականոն գործունեության խափանմանը։

Դատարանը յուրաքանչյուրին նշանակել է 300 000 յենի չափով տուգանք (մոտավորապես 2 000 ԱՄՆ դոլար), որը վճարվել է նույն օրը։

Պանչ մականունով կապիկը համացանցային սենսացիա է դարձել իր անսովոր վարքի շնորհիվ․ նա հաճախ կառչում է խաղալիք օրանգուտանից՝ կարծես մորից, և փորձում է ընդօրինակել խմբի մյուս կապիկների վարքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *