Շենգավիթի 8/4 տեղամասում ավարտվել է քվեների հաշվարկը։ Ըստ քվեարկության արդյունքների՝
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 445 ձայն:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հավաքել է 302 ձայն:
Երրորդ հորիզոնականում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը 137 ձայնով:
Ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1951 մարդ, որոնցից քվեարկությանը մասնակցել է 1131-ը։
Քվեների հաշվարկի ընթացքում արձանագրվել է նաև 11 անվավեր քվեաթերթիկ։