Իրանը հրթիռային ստորաբաժանումները լիակատար մարտական պատրաստության է բերել՝ Իսրայելի հնարավոր պատասխանի դեպքում

Իրանը պատրաստ է անհապաղ նոր բալիստիկ հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, եթե հետևի իսրայելական պատասխանը կիրակի հասցված հարվածներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին։

«Իրանական հրթիռների բավարար քանակն այժմ պատրաստ է անհապաղ արձակման՝ ավելի լայն ցանկով թիրախների ուղղությամբ օկուպացված տարածքներում, եթե Իսրայելի սիոնիստական ռեժիմը պատասխանի Իրանին», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե Իսրայելը պատասխանի, իրանական գործողության հաջորդ փուլը կլինի ավելի լայնածավալ։

«Իրանը պատրաստ է սկսել լայնածավալ ճակատամարտ, եթե սիոնիստները պատասխանեն, և սիոնիստները պետք է ականջալուր լինեն այս նախազգուշացմանը», – հավելել է Tasnim-ի զրուցակիցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *