«Ուժեղ Հայաստան». Պետությունը չպետք է համայնքին պարտադրի այս կամ այն առաջնահերթությունները

Մեր նպատակը պետք է լինի ապահովել, որպեսզի յուրաքանչյուր համայնք, անկախ նրա ղեկավարի քաղաքական դիրքորոշումից, ներառված լինի պետական զարգացման ծրագրերում և տնտեսական շրջանառության մեջ։ Հայաստանում չպետք է լինեն երկրորդական համայնքներ։ Այս մասին օգոստոսի 26-ին Ազգային ժողովի նիստում, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

Նա համոզված է՝ պետությունը չպետք է համայնքին պարտադրի այս կամ այն առաջնահերթությունները։ Վերջինս պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշելու դա։

Պատգամավորը նշել է, որ Կառավարությունն իրականացնում է գյուղատնտեսության զարգացմանն ու աջակցությանը միտված մի շարք ծրագրեր, սակայն դրանցից օգտվում են քչերը՝ հիմնականում խոշոր տնտեսությունները։

«Ուստի անհրաժեշտ է ճիշտ գնահատել գյուղի կարիքները։ Չէ՞ որ գյուղն ապահովում է պարենային անվտանգությունն ու մեր սահմանների ամրությունը», – ասել է Յոլյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *