
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլ ընտրություն չի ունենա, քան ընդունել ցանկացած գործարք, որին Վաշինգթոնը կհասնի Իրանի հետ: Նման կարծիք Թրամփը հայտնել Է Financial Times-ին տված հարցազրույցում։ «Բոլոր որոշումները ես եմ կայացնում: Նա (Նեթանյահուն – խմբ.) որոշում չի ընդունում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Հարցազրույցը հրապարակվել է, երբ Իսրայելը հայտնել Է Իրանի կողմից հրթիռային հարվածի մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակումն անվանել է «նախազգուշացում»՝ Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտին Իսրայելի հարվածից հետո:
Թրամփը FT-ին ասել է, որ Իրանի հարվածները չեն փոխել Իրանի հետ դիվանագիտական լուծման հասնելու իր մտադրությունը. «Դա որևէ ազդեցություն չի ունենալու գործարքի վրա…»։