Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է այն տեղեկությունները, որոնք արդեն հաստատված են և չեն կարող ենթարկվել քննադատության

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ փաստերի հրապարակայնացումը լիովին տեղավորվում է օրենքի շրջանակներում, հիմնավորված է և միտված է հետաքննությունների թափանցիկության ապահովմանը։

«Մինչդատական վարույթի հրապարակայնությունը հետապնդում է մեծ կանխարգելիչ նպատակ, և մենք պարտավոր ենք պահպանել այս սկզբունքը և այն պահել առաջնահերթության դիրքում, եթե այն չի խախտում քննության գաղտնիքի կամ անմեղության կանխավարկածի սահմանները», – ընդգծեց Ծովակ Մնացականյանը։ Նա նշեց, որ հրապարակայնության սկզբունքի պահպանումը միտված է բացառապես նախաքննության ընթացքի մասին տեղեկատվությունը հանրության լայն շերտերի համար հասանելի դարձնելուն և ունի կարևորագույն կանխարգելիչ նշանակություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *