Թուրքիայի համերգասրահներից մեկում զինված անձի հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։
Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե շրջանում։
Հաղորդագրությունների համաձայն՝ անհայտ անձը մտել է համերգասրահ և անկանոն կրակ բացել։
Դահլիճում ծառայությունից դուրս գտնվող ոստիկանը պատասխանել է կրակին։ Փոխհրաձգության հետևանքով և՛ ոստիկանը, և՛ կրակողը ծանր վիրավորվել են։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։