
ԱՄՆ բանակում 1961 թվականից հետո առաջին անգամ մահապատժի կենթարկվեն 4 զինվորական։ Բանակը, ըստ ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների սպասում է նրանց նկատմամբ կայացված վճռի իրականացման մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին։
Զինվորականները մահապատժի էին դատապարտվել սպանության եւ բռնաբարության հանցանքներում մեղավոր ճանաչվելով։ Վերջին անգամ ամերիկյան բանակում մահապատիժ էր իրականացվել 1961 թվականին, երբ շարքային Ջոն Բենեթը մեղավոր էր ճանաչվել 11-ամյա ավստրիացի աղջկա բռնաբարության եւ սպանության փորձի համար։