Իրանը հայտարարել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումների չեղարկման մասին

Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար նախկինում սահմանված սահմանափակումների ամբողջական չեղարկման մասին։

«Անվտանգ պայմանների ապահովման և համապատասխան գերատեսչությունների հետ բոլոր անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցման շնորհիվ՝ թռիչքների սահմանափակումները հանվել են։ Երկրում ավիացիոն հաղորդակցությունը վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի՝ ըստ չվացուցակի»,- IRIB գործակալությունը մեջբերում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Աբուզար Շիրուդիի հայտարարությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *