
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և վերջնական գործարք կկնքի:
«Այժմ մենք բանակցություններ ենք վարում, և նրանք (իրանցիները-խմբ․) ցանկանում են շատ լավ գործարք կնքել։ Կարծում եմ, որ մենք հաղթում ենք այս ճակատամարտում: Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, երբ մենք հայտարարենք լիակատար հաղթանակի մասին, դա կլինի ամբողջական հաղթանակ, և դա տեղի կունենա շատ շուտով, և նավթի գները կիջնեն»,- ասել է Թրամփը:
Նա կրկին նշել է, որ Թեհրանը Վաշինգթոնի հետ գործարքի արդյունքում կհրաժարվի միջուկային զենք ունենալուց: