«ԱՄՆ-ն երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին»․ Թրամփ

«ԱՄՆ-ն երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և վերջնական գործարք կկնքի:

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում, և նրանք (իրանցիները-խմբ․) ցանկանում են շատ լավ գործարք կնքել։ Կարծում եմ, որ մենք հաղթում ենք այս ճակատամարտում: Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, երբ մենք հայտարարենք լիակատար հաղթանակի մասին, դա կլինի ամբողջական հաղթանակ, և դա տեղի կունենա շատ շուտով, և նավթի գները կիջնեն»,- ասել է Թրամփը:

Նա կրկին նշել է, որ Թեհրանը Վաշինգթոնի հետ գործարքի արդյունքում կհրաժարվի միջուկային զենք ունենալուց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *