«Ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյան (լուսանկար)

«Ակնհայտ սուտ է». Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հատնում է․ «Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։
     Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։
     Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա»:

Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավորն ասել էր. «22/18 տեղամասում, ըստ արձանագրության, ԲՀԿ-ն հավաքել է 7 ձայն, համակարգում անց է կացվել 22 ձայն. բա էդ խի չեք ասում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *