«Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի»․ Եվգենի Սիսոև

«Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի»․ Եվգենի Սիսոև

Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրման ռիսկերը կարող են բացասական հետևանքներ ունենալ Իրանին սահմանակից երկրների համար, հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի (ԱՀԿ) ղեկավար Եվգենի Սիսոևը։

«Էներգակիրների և հանքային պարարտանյութերի համաշխարհային մատակարարումների արգելափակումը, ենթակառուցվածքների օբյեկտներին ուղղված հարվածները, ինչպես նաև հետագա էսկալացիայի ռիսկերը ստեղծում են նախադրյալներ մասշտաբային աղետի համար, կարող են առաջացնել միգրացիոն մեծ գործընթացներ և մարդասիրական ճգնաժամ՝ ինչպես Լիբիայում և Իրաքում։ Դրա հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, և առաջին հերթին Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքմենստանը»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *