Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել վրաց-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք կշարունակվեն նաև Հայաստանում անցկացված ընտրություններից հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Sputnik-Грузия-ն։
«Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ հարաբերությունները նույն կերպ կշարունակվեն»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով նրա դերը վրաց-հայկական հարաբերություններում։ «Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում Փաշինյանի անձնական դերը շատ մեծ է»,- նշել է Կոբախիձեն։