«Ամերիկյան ուղղաթիռի խոցման միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)

«Ամերիկյան ուղղաթիռի խոցման միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականացնող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանի այս հարձակմանը։

Իրանական կողմն այս պահի դրությամբ չի հաստատել, որ ուղղաթիռը կործանվել է Իրանի ԶՈւ-ի կողմից։

Մի կողմից միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ հրադադարի ռեժիմում գտնվող, սակայն միմյանց պարբերաբար հարվածներ հասցնող կողմերի համար, իսկ մյուսից՝ լուրջ ազդանշան առ այն, որ իրանական կողմը լիովին վերահսկում է ոչ միայն Հորմուզի նեղուցի ջրերն, այլ նաև օդային տարածքը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *