Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ֆինանսավորման չափը և նպատակը

ՓՄՁ-ները կարող են ֆինանսավորում ստանալ ներդրումների, գործող բիզնեսի ընդլայնման և նոր նախագծերի իրականացման նպատակով։

  •        ՀՀ դրամով՝ 30 մլն-ից մինչև 500 մլն դրամ
  •       ԱՄՆ դոլարով՝ 75 հազարից մինչև 1.2 մլն ԱՄՆ դոլար

Ժամկետ և արտոնյալ շրջան

  •        Հիմնական միջոցների համար՝ 36-84 ամիս (մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 3-24 ամիս)
  •       Շրջանառու միջոցների համար՝ 12-60 ամիս (մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 3 ամիս):

Տոկոսադրույք՝

ՀՀ դրամի դեպքում`

  • 30-100 մլն դրամ՝ 12.5%
  • 100-500 մլն դրամ՝ 11.5%

ԱՄՆ դոլարի դեպքում`

  • 75-250 հազար ԱՄՆ դոլար՝ 8.8%
  • 250 հազարից մինչև 1.2 մլն ԱՄՆ դոլար՝ 7.9%

Տրամադրման միջնորդավճար՝ 0.5%:

Ակբա բանկը բիզնեսներին առաջարկում է նաև վերաֆինանսավորման հատուկ պայմաններ.

  •        ֆինանսավորման ծավալն ու տոկոսադրույքները՝ համաձայն վերոնշյալ սանդղակի
  •       մարման ժամկետ՝ 18-84 ամիս։
  •       Տրամադրման միջնորդավճար՝ 0%:

Լրացուցիչ առավելություն

ՓՄՁ-ները կարող են օգտվել վերոնշյալ առաջարկներից ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ։

Մանրամասն՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *