
«Միասնության թեւեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարեն Լազարյանը 34/63 ընտրատեղամասում կեղծված արձանագրությունները ներկայացրել է Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով նախագահ Արմինե Անդրանիկյանին եւ տեղակալ Դավիթ Գասպարյանին:
Մեզ հետ զրույցում Կարեն Լազարյանն ասաց. «Հաշվարկից հետո 2 իրար հակասող արձանագրություններ են կազմվել, որը ներկայացրեցի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով: Ինձ, որպես պատգամավորի թեկնածու, թույլ չտվեցին, որպեսզի մասնակցեմ վերահաշվարկին: Ես իրենց ասացի, որ 2 արձանագրություն կա, արձանգրությունների պատճեները ձեռքս է՝ չվերցրեցին, բայց ես այն տվեցի դիտորդներին: Ուզում եմ նաեւ այս կեղծիքը հանրայանցնել եւ հրապարակել 2 իրար հակասող արձանագրություն՝ 2 տարբեր կնիքներով, ըստ որի մեկ արձանագրության մեջ «Միասնության թեւերը» ունի 20 քվե, մյուսում՝ 9 քվե եւ արձանագրության վրա 2 կնիք կա: ԿԸՀ-ի պաշտոնական կայքում դրված է 9 թվով արձանագրությունը»: