2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձի

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիության շնորհման գործընթացը կարգավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ «Քաղաքացիության մասին» օրենքով։

«Հանրապետության քաղաքացիության շնորհման գործընթացները, ինչպես գիտեք, սահմանադրական կարգավորումներից բացի, կարգավորվում են նաև «Քաղաքացիության մասին» օրենքով»,- նշել է Պողոսյանը։

Նա պարզաբանել է, որ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող անձինք դիմում են լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, որտեղ իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ։

«Համապատասխան ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա Հանրապետության նախագահին ներկայացվում է հրամանագրի նախագիծ՝ քաղաքացիություն շնորհելու կամ մերժելու վերաբերյալ»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող պաշտոնյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *