Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը. Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Առաջիկայում ամբողջացնելուց հետո, որովհետև սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին: Մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ»,- ասել է նա։