Ամեն ինչ կարող է որոշվել ընտրություններից առաջ․ ի՞նչ է պնդում Վենսը

Վաշինգտոնը և Թեհրանը կարող են համաձայնության գալ արդեն հաջորդ շաբաթ, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ միաժամանակ չբացառելով գործընթացը ամիսներով հետաձգելու հնարավորությունը։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ հաջորդ շաբաթ։ Կամ մենք կարող ենք ամիսներ շարունակ հեռու լինել համաձայնությունից։ Դեռևս կա որոշ անելիք։ Ահա թե ինչ ենք մենք անում», – CBS News-ին ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով, համաձայնության կարելի է «անկասկած» հասնել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *