Թվային, թե՞ տպագիր գրքեր․ ի՞նչ պատկեր է գրքերի շուկայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Գիրք կարդալը բոլոր ժամանակներում ունեցել է իր ազդեցությունը մարդկանց բազմակողմանի զարգացման վրա։ Դարեր շարունակ մարդիկ ընթերցել են տպագիր գրքեր, ժամանակակից աշխարհում, սակայն, կարծես թե օր օրի ավելի ակտուալ են դառնում էլեկտրոնային տարբերակները։


Հայաստանում բիզնես գրականության նկատմամբ հետաքրքրությունն աճում է․ Wildberries-ում հասանելի է 50 ձեռնարկատերերի պատմություններով գիրք


Statista վիճակագրական տվյալների հարթակի կողմից արված ուսումնասիրությունները փաստում են, որ 2025 թ․ ընտրված երկրներում էլեկտրոնային և տպագիր գիրք գնած բնակչության մասնաբաժինները եղել են հետևյալ մակարդակներում․

Բերված տվյալները փաստում են, որ գնված էլեկտրոնային գրքերի մասով առավելագույն մասնաբաժինն արձանագրվել է Չինաստանում՝ 27․4%, իսկ նվազագույնը՝ Ֆրանսիայում՝ 7․2%։

Մյուս կողմից, տպագիր գրքերի գնման մասով առավելագույն մասնաբաժինը՝ 48․8%, արձանագրվել է Միացյալ Թագավորությունում, իսկ նվազագույնը՝ 19․9%, Բրազիլիայում։

  • Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ աշխարհը դեռևս չի շտապում հրաժարվել ավանդական տպագիր գրքերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *