ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են ուրանի հարստացման 15-ամյա արգելքը

Ըստ թերթի՝ վերջին շաբաթներին կողմերը բանակցել են հնարավոր համաձայնագրի չորս հիմնական տարրերի շուրջ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը մոտ 15 տարով։ Հիմնական կետերից մեկը ուրանի հարստացման դադարեցումն է։ Սկզբում Միացյալ Նահանգները պնդում էր 20-ամյա արգելքի վրա, մինչդեռ Իրանը առաջարկում էր 10 տարի։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ կողմերը կարող են համաձայնության գալ 15-ամյա ժամկետի շուրջ։

Ինչպես նշում է NYT-ը, բանակցություններում շոշափվում են նաև հարստացված ուրանի պաշարների կրճատման, Իրանի միջուկային հիմնական օբյեկտների ապամոնտաժման և միջազգային տեսուչներին անսպասելի ստուգումներ անցկացնելու թույլտվության հարցերը։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ մինչ այժմ քննարկումը վերաբերում է միայն հնարավոր համաձայնագրի նախնական ուրվագծերին, և բանակցությունների հետագա ընթացքը մնում է անորոշ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի նոր սրման ֆոնին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *