ԵՄ-ն աչք է փակել բոլոր ժողովրդավարական սկզբունքների վրա՝ ՀՀ-ի ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու համար․ Զախարովա

Եվրամիությունն աչք է փակել բոլոր ժողովրդավարական սկզբունքների վրա՝ Հայաստանի ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու համար այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովանգրում է ТАСС գործակալությունը։

«Ցանկալի արդյունքի համար Բրյուսելը հեշտությամբ աչք է փակել ժողովրդավարություն, սկզբունքներ և օրենքի գերակայություն կոչվող ամեն բանի վրա։ Նրանք մոռացել և դեն են նետել իրենց սեփական կարգախոսները՝ ինքնիշխան պետության ներքին գործերին չմիջամտելու, ընտրական գործընթացների վրա չազդելու վերաբերյալ», – նշել է խոսնակը։

Զախարովան հավելել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի հանդուրժի այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանը կախյալ դիրք կգրավի միությունից՝ միաժամանակ պատրաստվելով եվրոպական ինտեգրմանը։

«Հանրապետության ղեկավարությունը փորձում է համոզել իր համաքաղաքացիներին, թե ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև առայժմ ընտրություն չկա այսպես է այժմ ձևակերպվում հարցը։ Նրանք ասում են, որ կարող են ստանալ եվրասիական ինտեգրման բոլոր առավելությունները՝ միաժամանակ պատրաստվելով դիմել մեկ այլ տնտեսական դաշինքի անդամակցությանը։ Ո՛չ, նրանք չեն կարող։ Մենք չենք հանդուրժի ԵԱՏՄ-ից նման կախյալ դիրքորոշում», – ընդգծել է խոսնակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *