ԱՄՆ-ի hարվածներից հետո Իրանում քսան հազար մարդ մնացել է առանց ջրամատակարարման

Իրանի հարավում քսան հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարձակումների ժամանակ ջրամատակարարման օբյեկտների վնասման պատճառով: Այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի ջրմուղ-կոյուղու ընկերության ղեկավար Աբդուլմաջիդ Համզեփուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Խմելու ջրի բաշխման ենթակառուցվածքը, ներառյալ 500 և 2,000 խորանարդ մետր տարողությամբ երկու բետոնե ջրամբարները՝ համապատասխան մեխանիկական սարքավորումներով, որոնք սպասարկում են Կոհստակ քաղաքը և Բամանի շրջանի 10 գյուղերը՝ 20 հազար բնակչությամբ, ավերվել են ԱՄՆ-ի հարձակման հետևանքով»,- ասել է Համզեփուրը, որի խոսքերը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ այս պահին տեղի բնակիչների ջրամատակարարումը դադարեցված է, դիտարկվում են բնակչությանը խմելու ջրով ապահովելու այլընտրանքային ուղիներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *