ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել լատվիացի իր գործընկերոջ հետ

Բայբա Բրաժեն շնորհավորել է նախարար Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր՝ շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանից ծաղիկների մի քանի խմբաքանակի՝ Լատվիա արտահանմանն աջակցության համար, ինչը յուրովի խթան կլինի երկու երկրների գործարար շրջանակների միջև հետագա կապերի սերտացման ու առևտրային նոր ուղղությունների զարգացման համար։

Նախարարներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և առաջիկա շփումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *