Նեթանյահուն կմասնակցի Իսրայելի առաջիկա խորհրդարանական ընտրություններին․ Լիքուդ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմասնակցի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է իշխող «Լիքուդ» կուսակցության իր աղբյուրը։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անպայման առաջադրվելու է առաջիկա ընտրություններում», — նշել է աղբյուրը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ABC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում կասկած էր հայտնել այն մասին, թե Իսրայելի ղեկավարը կցանկանա կրկին մասնակցել ընտրություններին իր պաշտոնավարման այս ժամկետի ավարտից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *