Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդում է Կատարի կառավարական պատվիրակության Թեհրան ժամանման մասին։
Աղբյուրի տվյալներով՝ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի կարգավորման հնարավոր ուղիները։
Կատարը վերջին ամիսներին հանդես է գալիս որպես առանցքային միջնորդներից մեկը՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու փորձերում։
Հիշեցնենք, որ կատարական պատվիրակությունը չորեքշաբթի է ժամանել Թեհրան՝ երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի հարցեր քննարկելու նպատակով։