Իրանի բանակը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում է իրականացրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի ուժերի վրա, փոխանցում է Իրանի պետական հեռառադիոընկերություն IRIB-ը։
«ԱՄՆ բանակի՝ Իրանի հարավ ներխուժումից հետո Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմը ենթարկվել է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի հարձակումներին», – ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հարձակման ընթացքում հարվածներ են հասցվել կապի ալեհավաքներին և ռադիոլոկացիոն համակարգերին։