Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը հինգշաբթի վաղ առավոտյան հետ են մղում հարձակումը, հայտնել է էմիրության ցամաքային զորքերի գլխավոր շտաբը X սոցիալական ցանցում։
«Ներկայումս ՀՕՊ համակարգերը կրակ են վարում թշնամական օդային թիրախների ուղղությամբ՝ սահմանված օպերատիվ ընթացակարգերին համապատասխան», – նշել են գլխավոր շտաբում։
Զինվորականները Քուվեյթի բնակիչներին կոչ են արել հետևել անվտանգության ցուցումներին և տեղեկություններ ստանալ պաշտոնական աղբյուրներից։