
ԱՄՆ Զինված ուժերը երեկ երեկոյան վերսկսել են հարվածներն Իրանի թիրախների ուղղությամբ։ «Այս հարվածները պատասխան են Իրանի չարդարացված և շարունակվող ագրեսիային», – նշվում Է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) X-ում հրապարկված հաղորդագրության մեջ:
Դրանից կարճ ժամանակ առաջ Իրանի դեմ նոր հարձակումների մասին հայտարարել Էր Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Թրամփի հայտարարություններից հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նույնպես սպառնացել Է Թեհրանին նոր հարվածներով՝ նշելով, որ հայտարարված հարձակումների նպատակը ոչ թե պատերազմի վերսկսումն է, այլ համաձայնագրի կնքման համար պայմանների ստեղծումը, նշում է dpa-ն:
Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով աղբյուրներին հայտնել է, որ Իրանի դեմ նոր հարվածների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը խոցել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններ: