
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ճնշումները, հալածանքներն ավելի են զորացնում նրանց, ովքեր ունեն ամուր կամք և պատրաստ են զոհասեղանին դնել ամեն ինչ։
Ճնշումները, հալածանքներն ավելի են ոչնչացնում նրանց, ովքեր պատրաստ չեն զոհաբերության և գործում են միայն շահ ստանալու ակնկալիքով, առանց հոգևոր հիմնավորման։
ԵՒ արդ ասում եմ, երանի՜ նրանց, ովքեր չեն վախենա, չե‘ն երկնչի, չե‘ն նահանջի սեփական սկզբունքներից, նպատակներից, գաղափարներից ու իդեալներից, որովհետև նրանցն է լինելու հաղթանակը»։