Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 94,01 դոլարի

Նավթի գները բարձրանում են` Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի հետագա նշանների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար հասնում է 94.01 դոլարի, ինչը 0.91 դոլարով (0.98%) ավելի է նախորդ փակման համեմատ։ Չորեքշաբթի օրը այս պայմանագրերը բարձրացել են 1.65 դոլարով (1.8%)՝ մեկ բարելի համար հասնելով 93.10 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) հուլիս ամսվա WTI հում նավթի ֆյուչերսները թանկացել են 1.08 դոլարով (1.2%)՝ մեկ բարելի համար հասնելով 91.11 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանց գինը բարձրացել է 1.83 դոլարով (2.07%)՝ մեկ բարելի համար հասնելով 90.03 դոլարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *