
Իրանը փակել է Հորմուզի նեղուցով անցումը բոլոր տեսակի նավերի, այդ թվում՝ նավթատար լցանավերի և առևտրային նավերի համար, հայտնում է Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը:
Իրանի զինված ուժերը նշել են, որ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի «հանցավոր գործողությունների», մասնավորապես՝ «Հորմոզգան նահանգի հարավային որոշ շրջանների վրա հարձակման» համատեքստում։
Նշենք, որ գիշերը ամերիկյան զինված ուժերը «ինքնապաշտպանության նպատակով» հարվածներ են հասցրել Իրանում գտնվող օբյեկտներին: