
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ», երկու օր առաջ ասել էր Ադրբեջանից պատգամավոր Ազայ Գուլիևը։
Նա նշել էր, որ «ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել առաջին հերթին` որպես Իլհամ Ալիևի քաղաքական գծի և Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա ռազմավարական տեսլականի նոր հաջողություն և հաղթանակ…»։
Նա հավելել էր․ «Սակայն հայկական հասարակությունն ու իշխանությունները կանգնած են ևս մեկ կարևոր մարտահրավերի առաջ՝ փոփոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթները՝ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած վերջին իրավական խոչընդոտները վերացնելու նպատակով։
Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայկական հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, քան նախկինում, քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ և գիտակցում է, որ դրան այլընտրանք գոյություն չունի»։
Ի՞նչ է սա ցույց տալիս․ ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից, քանի որ Փաշինյանը իրենց գլխավոր գործիքն է հայկական պետության դեմ, իսկ գործիքը պետք է մաքսիմալ կիրառել։ Դրա համար առաջիկայում նրան հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից։ Սա Ալիևի կողմից հայ հանրությանը մաքսիմալ ստորացնելու քաղաքական ծրագիրն է, որը երբեք չի բերի պայմանագրի ստորագրմանը, փոխարենը նպատակ ունի վերջնականապես կոտրել հայ հանրությանը և ուղղակի զրոյացնել ինքնիշխանությունը։ Հենց սրան է լծվելու Ալիևի թեկնածուն առաջիկայում։ Միևնույն ժամանակ՝ ես կարծում եմ, որ սա միանգամայն հնարավոր է կանխել, դրա համար անհրաժեշտ է լայն հանրային կոնսոլիդացիա»։