Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող հատվածում չորեքշաբթի ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, հայտնում է Reuters-ը։
Հինգշաբթի տարածաշրջանի մայրաքաղաք Մուզաֆարաբադում տեղի են ունեցել սգո արարողություններ։
Աղբյուրների տվյալներով՝ զոհվածների թվում կան 19 զինծառայող, մեկ մայոր և երկու գնդապետ։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական պատիվներով. Պակիստանի դրոշներով ծածկված դագաղները տեղափոխել են տարածաշրջանում տեղակայված հրետանային ստորաբաժանման զինծառայողները։
Պակիստանի զինվորականները ավելի վաղ հայտնել էին, որ Ми-17 ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Օդանավի բոլոր անձինք զոհվել են։ Վթարի ստույգ պատճառը պարզելու համար հետաքննություն է նշանակվել։