ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդության մեջ ներգրավված բարձրաստիճան բանակցողը հիասթափություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններից՝ հայտարարելով, որ ամերիկյան կողմն ունեցել է համաձայնագրի պատրաստի առաջարկ, սակայն դիվանագիտությունը շարունակելու փոխարեն անցել է ռազմական գործողությունների, հայտնում է NBC News-ը։
Բանակցողը նշել է, որ Թրամփի «ձեռքի տակ արդեն կար գործարքի տեքստը», սակայն նա որոշում է ընդունել հարվածներ հասցնել, ինչը, ինչպես պնդում են, ձախողել է քննարկումների հետագա ընթացքը։
«Նրա ձեռքում հիմա համաձայնագիր կա»,- ասել է բարձրաստիճան բանակցողը՝ հավելելով, որ առաջարկի վերջնական տարբերակը Իրանին փոխանցելու փոխարեն ԱՄՆ-ն անցել է հարվածների, ինչն էականորեն բարդացրել է բանակցային գործընթացը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ծրագրում էր թարմացված առաջարկը փոխանցել Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին։
Սակայն դրա փոխարեն, ինչպես պնդում են, ԱՄՆ-ն իրականացրել է ռազմական գործողություններ, ինչն, աղբյուրի գնահատմամբ, խաթարել է դիվանագիտական ջանքերը և բարդացրել համաձայնության հասնելու հնարավորությունը։