ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը «գրեթե ամբողջությամբ պատրաստ է»։ Դրա մասին նա հայտնել է կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ հայտարարել էր երեկոյան Իրանին հասցվելիք հարվածների չեղարկման մասին։
Ըստ ամերիկացի առաջնորդի՝ ապագա համաձայնագրի բոլոր առանցքային դրույթները համաձայնեցվել են ինչպես ընդհանուր գծերով, այնպես էլ մանրամասնություններով։ Թրամփը պնդում է, որ գործընթացին մասնակցել են ոչ միայն ԱՄՆ-ն և Իրանը, այլև Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը և մի շարք այլ պետություններ։
Այդուհանդերձ, իրանական կողմը պաշտոնապես չի հաստատել պայմանավորվածության ձեռքբերումը։
Թրամփը հայտնել է նաև, որ ռազմածովային շրջափակումը կպահպանվի ամբողջ ծավալով՝ մինչև գործարքի ավարտը։ Ըստ նրա՝ համաձայնագրի ստորագրման վայրն ու ամսաթիվը կհայտարարվեն ավելի ուշ։
Ավելի վաղ Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել էր, որ նոր հարձակումներից հրաժարվելու որոշումն ընդունվել է, երբ Իսլամական Հանրապետության հետ քննարկումները հասցվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը և հավանություն ստացել։