Հանճար լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ Իրանում պատերազմին առնչվող Թրամփի աղետը երբեք չի ավարտվել. սենատոր Շումեր

Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը կտրուկ քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում նա հինգշաբթի կոչ է արել ԱՄՆ-ին իր վերահսկողության տակ վերցնել իրանական Խարգ կղզին, հայտնում է Fox News-ը։

Շումերն այդ հայտարարությունն արել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ Իրանում պատերազմն անվանելով «ձախողում»։

«Իրանի վերաբերյալ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Դոնալդ Թրամփը, Փիթ Հեգսեթը և Մարկո Ռուբիոն պնդում են, թե Իրանում իրենց աղետալի պատերազմն ավարտված է։ Որքա՞ն հիմար են նրանք համարում ամերիկացի ժողովրդին։ Այսօր առավոտյան Թրամփը հայտարարեց, որ ծրագրում է գրավել Խարգ կղզին, ինչը կարող է նույնիսկ նշանակել ամերիկյան զորքերի մուտք»,- ասել է Շումերը։

«Ռազմական հանճար լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ Իրանում պատերազմին առնչվող Թրամփի աղետը երբեք չի ավարտվել։ Ո՛չ այն ժամանակ, երբ խոցվում են ամերիկյան ուղղաթիռները, ո՛չ էլ այն ժամանակ, երբ հարձակման են ենթարկվում ամերիկյան ռազմաբազաները, իսկ ամերիկյան զորքերը հայտնվում են գնդակոծության տակ»,- հավելել է սենատորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *