«Ահեղ դատաստանի օր» ռադիոկայանը փոխանցել է նոր կոդային բառեր

УВБ-76 ռադիոկայանի եթերում, որը հայտնի է նաև որպես «Ահեղ դատաստանի օր» ռադիոկայան, փոխանցվել են «իզոլյատորնի» և «նեգոցիանտ» կոդային հաղորդագրությունները։ Այս մասին հունիսի 12-ին հայտնել է «УВБ-76 логи» թելեգրամ-ալիքը, որը հետևում է կայանի ակտիվությանը։

Ալիքի տվյալներով՝ հինգշաբթի հնչել են հենց այս երկու բառերը։ Ավելի վաղ, ինչպես նշվել է հաղորդագրություններում, եթերում արդեն փոխանցվել էին «Շարֆոտոլ» և «Մեդիումիզմ» ազդանշանները։

УВБ-76-ը 1970-ական թվականներին ստեղծված ռադիոկայան է։ Այն հայտնի է նրանով, որ մշտապես հեռարձակում է կարճ բզզացող ազդանշան, ինչի պատճառով ժողովուրդն այն անվանել է «բզզացող»։ Պարբերաբար բզզոցն ընդհատվում է ռուսերեն ձայնային հաղորդագրություններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *