Հունիսի 11-ին տեղացած հորդառատ անձրևի արդյունքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով։
«Երեկվա հորդառատ տեղումներն իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսների վրա։
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով։
Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով», – հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։