Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ պետք է կատարի իր խոստումները։ Դրանցից գլխավորն արտաքին քաղաքականության վերագործարկումն է․ գրել է Eurasianet-ը։
Չնայած արդյունքները, կարծես, լայնորեն հաստատում են Փաշինյանի ջանքերը՝ նվազեցնելու Երևանի կախվածությունը Ռուսաստանից՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ կապեր կառուցելու միջոցով, դրանք կարող են խաթարել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերը։
Կուսակցության տեղերի բաշխումը չի բավարարում նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ 2/2 մեծամասնությանը, որը համարվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական տարր։
«Այս ընտրությունները, պարադոքսալ կերպով, վերահաստատեցին խաղաղության օրակարգն այն իմաստով, որ Փաշինյանը հաղթել է, և հաղթել է բավարար մեծամասնությամբ։ Մյուս կողմից՝ դրանք կասկածի տակ են դրել ամբողջ խաղաղության գործընթացն իր ներկայիս կազմաձևով », – նշել է լոնդոնյան Chatham House վերլուծական կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետը Լորենս Բրոերսը։
Նույնիսկ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» միջոց գտնի հանրաքվե անցկացնելու կամ Սահմանադրությունը փոխելու առանց հանրաքվեի, պարզ չէ, թե արդյոք հայերի մեծամասնությունը կհաստատի անկախության հռչակագրին հղումը հանելը։
Բրոերսի կարծիքով՝ սաահմանադրական հանրաքվեի անորոշության պայմաններում՝ Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված կլինեն կենտրոնանալ ավելի փոքր քայլերի վրա՝ կայուն խաղաղության հասնելու համար թափը պահպանելու համար՝ ներառյալ «Թրամփի երթուղու» վրա աշխատանքը: Նրա խոսքով՝ դա Միացյալ Նահանգներին տալիս է «հնարավորություն և պատասխանատվություն»՝ սերտորեն ներգրավված մնալու տարածաշրջանում:
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հիմնական փաստարկն այն էր, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և Արևմուտքի հետ կապերի կառուցումը կարևորագույն նշանակություն ունեն տնտեսական բարգավաճման համար։ Բրոերսի կարծիքով՝ այս ձմռանը պետական առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը, հավանաբար, նույնպես կարևոր դեր է խաղացել։
Ընդդիմության ուղերձները ճնշող մեծամասնությամբ բացասական էին և հետադարձ հայացք գցող։
Շատ հայեր, նույնիսկ եթե դեռևս լայնորեն աջակցում են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին, հիասթափված են Մոսկվայից՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանին օգնելու պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով։
ԵՄ պաշտոնյաները և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շտապել են շնորհավորել Փաշինյանին։ Կրեմլի արձագանքն ավելի զուսպ էր։
«Ես սպասում եմ, որ այս ընտրություններից հետո որոշակի վերագործարկում կլինի, բայց սա ամենևին էլ վերջին ճգնաժամը չէ ռուս-հայական հարաբերություններում», – նշել է Բրոերսը։
Սակայն ընտրարշավի ընթացքում Փաշինյանը մի քանի քայլ արեց, որոնք ստվեր գցեցին նրա ժողովրդավարական հեղինակության վրա։
Քաղաքացիական պայմանագիրը շարունակել է ճնշումը ռուսամետ ընդդիմության վրա։
Ընտրությունները, կարծես, Հայաստանն ավելի բևեռացված են դարձնում, քան երբևէ։