
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ժնև են տեղափոխում սարքավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանի այնտեղ՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին. «Միջնորդ երկրներից մեկի դիվանագետը, որն ինձ հետ քննարկել է թարմացված տեքստը, ասել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել համաձայնագրի ձևակերպումների շուրջ, բայց ընդունել է, որ դեռևս վերջնական հաստատում է անհրաժեշտ»։