«Ինչպես դուք եք փնթի կառավարում իրականացնում, այնպես էլ ձեր ենթակաները»․ Վարդուհի Սարգսյան

«Ինչպես դուք եք փնթի կառավարում իրականացնում, այնպես էլ ձեր ենթակաները»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի խումբ տղամարդիկ գնացել են Արեգնազ Մանուկյանի տուն բնակարանի խուզարկության, Արեգնազն ասում է՝ դատարանի որոշումը ցույց տվեք, նոր ներս մտեք իմ բնակարան, քննիչը պատասխանում է՝ դուք խոչընդոտում եք մեր աշխատանքին և հանձնարարում մյուս տղամարդկանց ուժ գործադրելով մտնել ներս։
     Քննիչը պարտավոր էր ոչ միայն ծանոթացնել, այլ նաև տրամադրել այդ որոշումը Արեգնազ Մանուկյանին, եթե, իհարկե, այդ որոշումը այդ պահին կար։
     Կարճ ասած, ինչպես դուք եք փնթի և անմակարդակ կառավարում իրականացնում, այնպես էլ ձեր ենթակայության ներքո գտնվող կառույցները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *