
«Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հարված՝ ժողովրդավարության, արդարության, լեգիտիմության ընդունված ու չընդունված նորմերին, սա ոչ այլ ինչ է, քան պարզապես քաղաքական հետապնդում, հաշվեհարդար՝ ընդդիմադիր ուժի նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշմանն ասել է ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը: