Չինաստանն արձակել է նոր արբանյակ կապի տեխնոլոգիաների փորձարկման համար

Չինաստանը հինգշաբթի հաջողությամբ արձակել է նոր արբանյակ, որը նախատեսված է կապի տեխնոլոգիաների փորձարկման համար։

Արձակումն իրականացվել է Պեկինի ժամանակով ժամը 15:30-ին Հայնան նահանգի Վենչան տիեզերակայանից։ «Չանչժեն-5» /Long March-5/ հրթիռակիրը հաջողությամբ դուրս է բերել արբանյակը նախատեսված ուղեծիր։

Այն հիմնականում կօգտագործվի բազմաշերտ և գերարագ կապի տեխնոլոգիաների փորձարկումներ անցկացնելու համար։

«Չանչժեն» շարքի հրթիռակիրների համար այս թռիչքը դարձել է արդեն 650-րդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *