«Փաշինյանին հեռացնել այլևս պետք չէ. խնդիրն այլ է». Հակոբ Բադալյան

«Փաշինյանին հեռացնել այլևս պետք չէ. խնդիրն այլ է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Բազմիցս գրել եմ նախընտրական շրջանում, որ Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավորությունն է, պատեհությունը: Շատերի համար թերևս բարդ է դա ընկալելը: Բարդ է պատկերացնելը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստացավ այնպիսի բովանդակություն՝ 2020-ից հետո, որ նրա համար իշխանությունը պահելը հիմա ավելի դյուրին գործ է, քան իշխանությունից հեռանալը, իշխանությունը թողնելը:

Սամվել Կարապետյանի գործոնը այդ իմաստով էլ Փաշինյանի համար ժամանակի ու տարածության մեջ պատմական պատեհություն էր, և գուցե՝ վերջինը: Դրանից հետո նրա համար իշխանությունը պահելը միայն ու միայն բարդանալու է, իսկ ահա իշխանությունից հեռանալը՝ երբեք չի դյուրանալու:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել իր հաղթանակի մասին դեռևս ձայների հաշվարկի գործընթացի մեկնարկին, վկայում է, որ նա պատկերացնում է դա: Բայց, իհարկե մի բան է պատկերացնել, մեկ այլ բան՝ գտնել լուծում պատկերացրած բարդությունից: Նիկոլ Փաշինյանը լուծում ընտրեց՝ խճճվելը:

Հիմա Հայաստանում որևէ ակտուալ ընդդիմության խնդիրը ավելի է պարզվել՝ տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը՝ հավաքական իմաստով Հայաստանը, այլ ոչ թե միայն աշխարհագրական ու վարչական: Տարանջատել, որ Հայաստանն էլ չխճճվի Փաշինյանի հետ:

Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ: Այս ընտրությունից հետո դա այլևս արդիական չէ: Պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *